ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիան նոր անախորժություններ է պատրաստում ԱՄՆ-ի համար. Bloomberg

Թուրքիան նոր անախորժություններ է պատրաստում ԱՄՆ-ի համար. Bloomberg

ԱՄՆ-ը, ինչպես նաև Եվրոպան, պետք է պատրաստվեն Թուրքիայի հետ հարաբերությունների սրմանը՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև առճակատման պայմաններում՝ գրում է Bloomberg-ը։

Հրապարակման հեղինակը հիշեցնում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն արդեն դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ի կազմում Ֆինլանդիային և Շվեդիային ընդգրկելուն։ Բացի դրանից՝ նա քննադատում  է Հունաստանին և նրանից պահանջում ապառազմականացնել Էգեյան ծովի կղզիները։

Լրագրողի կարծիքով՝ առաջիկա ամիսներին պետք է սպասել ԱՄՆ-ի և Թուրքիայի, ինչպես նաև ԵՄ երկրների հարաբերությունների կտրուկ վատթարացման, քանի որ Անկարան տնտեսական ծանր իրավիճակում է, և Էրդողանին պետք է քավության նոխազ գտնել։

Դա կհանգեցնի նրան, որ Թուրքիայի և արևմտյան տերությունների միջև համագործակցությունը կթուլանա, ինչը ԱՄՆ-ին տհաճություններ է խոստանում Ռուսաստանի հետ մրցակցության մեջ՝ նշվում է հոդվածում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում