Թուրքիայի հայ կաթողիկե եկեղեցին նոր առաջնորդ ունի

Թուրքիայի հայ կաթողիկե եկեղեցին նոր առաջնորդ ունի

Օրեր առաջ Պոլսի սբ Փրկիչ եկեղեցում տեղի է ունեցել ծայրագույն վարդապետ հայր Լևոն Զեքիյանի Թուրքիայի համայն կաթողիկե համայնքի առաջնորդ արքեպիսկոս ձեռնադրվելու արարողությունը:

Ներկաները նշել են, որ Պոլսում ծնված և մեծացած կաթողիկե համայնքի նորանշանակ առաջնոդը լավ գիտի իր անելիքը: Շատերը սրբազանի հայանպաստ գործունեությանը ծանոթ են դեռևս Մխիթարյան վարժարանում ուսուցիչ աշխատած տարիներից:

Առաջնորդի ձեռնադրումը մեկտեղել էր ոչ միայն համայնքի աշխարհիկ ներկայացուցիչներին, այլև Պոլսում գործող քրիստոնյա դավանանքի այլ ուղղությունների ներկայացուցիչների:

Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյանին  շնորհավորել է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում