ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ը որոշել է ևս ութ MLRS ուղարկել Ուկրաինա. Washington Post

ԱՄՆ-ը որոշել է ևս ութ MLRS ուղարկել Ուկրաինա. Washington Post

Միացյալ Նահանգները որոշել է Ուկրաինային օգնելու համար ուղարկել ևս ութ համազարկային կրակի հրթիռային համակարգեր (MLRS): Այդ մասին հայտնում է The Washington Post-ը։

Հրապարակման մեջ պարզաբանվում է, որ ԱՄՆ-ը արդեն չորս MLRS է մատակարարել Ուկրաինային և ուկրաինական բանակը պլանավորում է հաջորդ շաբաթ դրանք կիրառել մարտադաշտում:

M142 HIMARS-ը համարվում է ամերիկյան առավել ժամանակակից համազարկային կրակի հրթիռային համակարգը: Բացի դրանից՝ Պենտագոնի ղեկավարի տեղակալ Քոլին Քոլը հաստատել է Ուկրաինա 108 M777 հաուբիցի և 220 հազար զինամթերքի մատակարարումը։

ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենն ընդգծել է, որ Ուկրաինան ամերիկյան կողմին խոստացել է չօգտագործել MLRS՝ ռուսական տարածքում տեղակայված թիրախներին հարվածելու համար։ Նրա խոսքով՝ Սպիտակ տունը հակված է վստահել Կիևի խոստումներին։

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովն իր մտահոգությունն է հայտնել Ուկրաինային հեռահար համակարգերի մատակարարումն ընդլայնելու Պենտագոնի մտադրության մասին՝ դա ընդունելով իրադրության հետագա էսկալացիա:

РИА Новости-ն էլ տեղեկացնում է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է Դոնբասում և Խարկովի մարզում Ուկրաինայի զինված ուժերի «ցավալի» կորուստների մասին։

«Ամենադաժան մարտերը Սևերոդոնեցկում և մերձակա բոլոր քաղաքներում ու համայնքներում են, ինչպես նախկինում: Ցավոք սրտի, կորուստներ կան, և դրանք ցավալի են»,- խոստովանել է Զելենսկին՝ հավելելով, որ նույն իրավիճակն է ստեղծվում նաև Խարկովի մարզում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում