Վամպիր դարձած Բելլան աստիճանաբար հարմարվում է իր նոր կերպարին, հատկապես, որ նրան աջակցում են Էդվարդն ու ընտանիքի այլ անդամներ: Բացի այդ, հիմա Բելլան արդեն Ռենեսմի անունով աղջիկ ունի, և թվում է՝ առջևում հավերժությունն է: Հերոսների համար կարճատև հանգստի երջանիկ ժամանակներ են:
Բայց վամպիրների աշխարհում երեխաներն արգելված երևույթ են: Ու ամեն ինչ ավարտվում է, երբ Ռենեսմիի մասին լուրերը հասնում են Վոլտուրիներին: Նրանք բանակ են հավաքում և ուղևորվում Ֆորքս՝ վերջ տալու Կալլեններին:
2012 թ., ԱՄՆ
Ռեժիսոր՝ Բիլլ Քոնդոն
Ժանր՝ դրամա, ֆանտաստիկ
Դերերում՝ Քրիստեն Ստյուարտ, Ռոբերտ Փեթինսոն, Թեյլոր Լոթներ
Մարտի 15-ին, կեսգիշերն անց, ժամը 01:00-ին










