Հակակոռուպցիոն կոմիտեն կքննի միայն պետական և հանրային ոլորտի կոռուպցիոն հանցագործությունները

ԱԱրևիկ Աբելյան

Հակակոռուպցիոն կոմիտեն այսուհետ կքննի պետական համակարգում և հանրային ոլորտում կատարված կոռուպցիոն հանցագործությունները: Խորհրդարանն օրեր առաջ ամբողջությամբ ընդունել է «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Թեթևացնել Հակակոռուպցիոն կոմիտեի ծանրաբեռնվածությունը և բարձրացնել նախաքննության կատարման արդյունավետությունը՝ սա նախագծի նպատակներից էր:
Ամիսներ առաջ ստեղծված Հակակոռուպցիոն կոմիտեն քննում էր Հայաստանի ամբողջ տարածքում կատարված բոլոր կոռուպցիոն հանցագործությունները, այդ թվում՝ մասնավորի: Նաև այնպիսի հանցատեսակներ, որոնք հիմնականում կոռուպցիոն որևէ հատկանիշ չէին պարունակում:

Մուշեղ Բաբայան (ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար) - Մեր հաշվարկները ցույց տվեցին, կանխատեսումներն էլ վատ իմաստով արդարացան, որ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով քրեական գործերը այնքան շատ էին, որ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների քանակը միանշանակ չէր բավարարելու դրանցով արդյունավետ քննություն և մինչդատական վարույթ իրականացնելու համար:

Անցած 7 ամսվա ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի 24 քննիչների վարույթում քննվել է մոտ 500 քրեական գործ, այսինքն՝ յուրաքանչյուր քննիչ իր վարույթում միջինն ունեցել է 21 գործ:

Մուշեղ Բաբայան - Սա աննախադեպ ծանրաբեռնվածություն է, և կային ռիսկեր, որ այդ ծանրաբեռնվածությունը կարող էր ազդել արդյունավետության վրա: Իհարկե, ի պատիվ քննիչների, նրանց ամենօրյա հետևողական գերծանրաբեռնվածության աշխատանքի՝ էդ ռիսկերը հնարավոր էր կառավարել մինչև օրս:

Այժմ կունենան բավարար ժամանակ կոռուպցիոն առավել բարդ, առավել մեծ վնաս պատճառող հանցագործությունների բացահայտման և քննության համար՝ նշում է Բաբայանը:

Մուշեղ Բաբայան - Գործ ենք ունենում այնպիսի դեպքերի հետ, որ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն ու գումարները «հնարամիտ» եղանակներով հանրապետությունից դուրս են բերվում կամ արդեն դուրս են բերվել: Էս տեսակի ապօրինի ծագում ունեցող գույքի դրամական միջոցների հայտնաբերման, դրանց բացահայտման, արգելադրման արդյունավետությունը մեծապես կախված է օտարերկրյա իրավապահ մարմինների հետ համագործակցության ինտենսիվությունից, արագությունից և օպերատիվությունից:

Սա էլ որպես փաստարկ էր Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներին կենտրոնացնելու, մասնագիտացնելու կոնկրետ քրեական գործերի քննության վրա:

Այսպիսով՝ փոփոխության արդյունքում այսուհետ այլ նախաքննական մարմինները կքննեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող տարբեր իրավաբանական անձանց, աշխատակիցների թույլ տված կոռուպցիոն չարաշահումները և այն հանցագործությունները, որոնք կկատարվեն հանրային ծառայության ոչ պաշտոնատար անձանց կողմից: Ի թիվս այլ աղմկոտ գործերի՝ Հակակոռուպցիոն կոմիտեին էին փոխանցվել նաև «Մարտի 1»-ի քրեական գործը և դրանից անջատված մի շարք քրեական գործեր, որոնք վերաբերում են փողերի լվացմանը, ապօրինի հարստացմանը: Այս գործը կշարունակվի քննվել նույն կառույցում:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում