ՄՄարիամ Մխիթարյան

Չինաստանի ԱԳՆ-ն Արևմուտքին կոչ է արել չբորբոքել Ուկրաինայում հակամարտությունը և դադարեցնել ճնշումները Ռուսաստանի վրա

Չինաստանի ԱԳՆ-ն Արևմուտքին կոչ է արել չբորբոքել Ուկրաինայում հակամարտությունը և դադարեցնել ճնշումները Ռուսաստանի վրա

Չինաստանը դեմ է Ուկրաինայում հակամարտություն հրահրելու՝ ԱՄՆ-ի և արևմտյան երկրների քաղաքականությանը և անհրաժեշտ է համարում դադարեցնել ճնշումը Ռուսաստանի վրա միակողմանի պատժամիջոցների կիրառմամբ։ Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցյանը՝ գրում է ՏԱՍՍ-ը։

Չինաստանի կառավարության Եվրասիական հարցերով հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյն էլ հայտարարել է, որ Չինաստանը և Ռուսաստանը պետք է ամրապնդեն համագործակցությունը ոչ միայն ավանդական ոլորտներում՝ տնտեսություն, առևտուր, էներգետիկա, գիտություն, տեխնոլոգիա, ավիատիեզերական ոլորտ և գյուղատնտեսություն, այլև զարգացնեն նոր ոլորտներ, ինչպիսիք են 5G-ն, արհեստական ​​բանականությունը, մեծ տվյալները, կենսաբժշկությունը, կանաչ և ցածր ածխածնային տնտեսությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում