Վստահ եղեք, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը բարձր են գնահատում Ձեր անկեղծ բարեկամությունն ու նվիրվածությունը. նախագահը՝ Փարիզի քաղաքապետին

ԱԱրսեն Մկրտչյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել Երևանի և Փարիզի միջև օրեցօր ամրապնդվող համագործակցությունը և այդ գործում Փարիզի քաղաքապետի անձնական ներգրավվածությունը:

«Վստահ եղեք, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը բարձր են գնահատում Ձեր անկեղծ բարեկամությունն ու նվիրվածությունը»,- նշել է նախագահ Խաչատուրյանը: Նա մեծապես արժևորել է բարեկամ Ֆրանսիայի բոլոր մակարդակներում հայ ժողովրդին ուղղված բացառիկ համերաշխությունն ու մեծ ուշադրությունը։

Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ֆրանսիական առանձնահատուկ և ջերմ փոխհարաբերությունների զարգացմանը, համատեղ ծրագրերի անխափան իրականացման ապահովմանը, Արցախի ժողովրդին մարդասիրական ծրագրերով աջակցություն տրամադրելուն, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային կոթողների պահպանմանը, փոխգործակցության հեռանկարային ուղղություններին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում