Փարիզը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը. Ֆրանսիայի ԱԳՆ

Փարիզը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան ողջունում է մայիսի 22-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև միջև կայացած հանդիպման արդյունքները։ Այս մասին նշված է Ֆրանսիայի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:

«Այս հանդիպումը կողմերին թույլ տվեց պայմանավորվել սահմանային հարցերի երկկողմ հանձնաժողովի նիստի շուրջ։ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև Եվրամիության հովանու ներքո երկխոսությանը և կշարունակի նպաստել այդ երկխոսությանն ազգային մակարդակով՝ որպես ԵՄ խորհրդում նախագահող երկիր և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»,- նշված է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում