ԱԱրևիկ Աբելյան

ՄԱԿ-ում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի ՄԻՊ-ի զեկույցը

ՄԱԿ-ում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի ՄԻՊ-ի զեկույցը
Միավորված ազգերի կազմակերպությունում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է «2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության իրավունքների խախտումների մասին» Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը։
 
Զեկույցում ներկայացվել է, որ մարտի 7-12-ն ադրբեջանական կողմն Արցախի տարբեր հատվածներում կիրառել է 60 մմ տրամաչափի ականանետ, հրադադարի ռեժիմը շարունակաբար խախտվել է նաև հրաձգային միջոցներից՝ թիրախավորելով բնակելի տներ ու այլ քաղաքացիական ենթակառուցվածքներ:
 
Թվարկված են Արցախի տարածքում Ադրբեջանի կողմից գազամատակարարման խափանման հումանիտար հետևանքները։
 
Ներկայացված են Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող հոգեբանական ահաբեկչության դրսևորումներն ու տեղեկատվական հարձակումները, որոնք միտված են ուժի կիրառման սպառնալիքի ներքո հարկադրելու խաղաղ բնակիչներին լքել իրենց բնակավայրերը։
 
Զեկույցը հասանելի է հետևյալ հղումով:
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում