ԳԳոհար Սարգսյան

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի ոգեկոչման պատարագ Փարիզի Սեն Ժերմեն լ’Օքսըրուա եկեղեցում

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի ոգեկոչման պատարագ Փարիզի Սեն Ժերմեն լ’Օքսըրուա եկեղեցում

Ապրիլի 24-ին Փարիզի կենտրոնում գտնվող Սեն Ժերմեն լ’Օքսըրուա եկեղեցում տեղի է ունեցել Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցու կողմից կազմակերպվող Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման ամենամյա պատարագ:

 

 

Հայկական ծիսակարգով պատարագը համատեղ մատուցվել է Հայ կաթողիկե եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերապայծառ Եղիա եպիսկոպոս Եղիայեանի, Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ, Ռեյմսի արքեպիսկոպոս և Ֆրանսիայի քահանայական համաժողովի նախագահ Էրիկ դը Մուլեն-Բոֆորի, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տեր Գրիգոր Վարդապետ Խաչատրյանի, Հայ ավետարանչական եկեղեցու հոգևոր հովիվ Ժիլբեր Լեոնյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի նախկին առաջնորդ Նորվան Արքեպիսկոպոս Զաքարյանի, ինչպես նաև քույր եկեղեցիների քահանաների կողմից:

 

Ոգեկոչման պատարագին ներկա են եղել Ֆրանսիայի հայ կաթողիկե եկեղեցու հետևորդներ, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ, ֆրանսիացի գործիչներ, հավատավորներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում