Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը ծառայում է մարդկության դեմ նման հանցագործությունների կանխարգելմանը. Միրզոյան

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը ծառայում է մարդկության դեմ նման հանցագործությունների կանխարգելմանը. Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:

«Մենք խոնարհվում ենք 1915 թվականի Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև և ընդգծում, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը ծառայում է տարածաշրջանում անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, նոր էթնիկ զտումների ձգտումների ճնշմանը, աշխարհում մարդկության դեմ նման հանցագործությունների կրկնության կանխարգելմանը»,- նշել է ԱԳ նախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում