ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանը պատրաստակամ է պահպանել իր ներգրավվածությունը Սիրիայում մարդասիրական խնդիրների հաղթահարման գործում. Վահագն Խաչատուրյան

Հայաստանը պատրաստակամ է պահպանել իր ներգրավվածությունը Սիրիայում մարդասիրական խնդիրների հաղթահարման գործում. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադին՝ երկրի Ազգային տոնի առթիվ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայ և սիրիացի ժողովուրդների բարեկամությունը խարսխված է փոխադարձ հարգանքի և վստահության ամուր հիմքերի վրա, որը բազմիցս դրսևորվել է դժվարին իրավիճակներում միմյանց օգնության ձեռք մեկնելու և աջակցելու վառ օրինակներով։

Հայաստանը պատրաստակամ է պահպանել իր ներգրավվածությունը Սիրիայում մարդասիրական խնդիրների հաղթահարման գործում։

Կարևորում եմ երկու երկրների միջև առկա փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը՝ ի շահ մեր ժողովուրդների»։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում