Այլ կառույցների հետաքննիչների հաստիքները կվերացվեն, կավելանան ՔԿ քննիչները

ՄՄուշեղ Իսախանյան

Հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերը, ԱԺ-ն դրանք ընդունել է դեռ 2021-ի հունիսի 30-ին: Գործող օրենսգրքերի պարագայում վարույթն իրականացնող մարմինը քննության տարբեր փուլերում հայտնվում էր դատական վեճերի մեջ, երբ անհամաձայնություն էր հայտնում մեղադրվող կողմը՝ մեղադրելով իրավապահներին: Փոփոխությունը հնարավորինս բացառում է նման վեճերի հնարավորությունը:

Արսեն Այվազյան (ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ) - Շատ դեպքերում, այսօր դատավարության մասնակիցները վիճարկում են գործողության այս կամ այն հատվածը, պայմանական ասում են՝ ես ասացի «ա», քննիչը գրեց «բ»: էս խնդիրը այլևս չի լինի, որովհետև մենք կիրառելու ենք տեսաձայնագրառում:

Օրենքների փոփոխությունների նպատակը իրավական նորմերի ու ձևակերպումների երկիմաստ բովանդակության բացառումն է:

Արսեն Այվազյան - Գնալով ավելի շատ էին այդ իրավական վեճերն առաջանում, և նոր օրենսգրքերի մշակման անհրաժեշտություն էր առաջացել: Այս նոր օրենսգրքերը, հատկապես Քրեական դատավարության նոր օրենսգիրքը, իր մեջ ներառել է Վճռաբեկ դատարանի  նախադեպային որոշումները, շատ դեպքերում իրենց մեջ ներառված են նաև ՄԻԵԴ-ի կողմից արձանագրված իրավակարգավորումները: Քրեական օրենսգիրքը՝ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող, եթե համեմատենք գործող օրենսգրքի հետ, բավական մատչելի է և՛ ընկալման, և՛ մեկնաբանության իմաստով:

Նախատեսվում է գործի քննության ընթացքում ավելացնել տեխնիկական միջոցների դերը: Գործի հատորները արդեն համապատասխան կրիչով՝ էլեկտրոնային տարբերակով, կհատկացվեն դատավարության մասնակիցներին, հարցաքննությունից սկսած ամբողջ պրոցեսը կտեսաձայնագրվի:

Նոր օրենսգրքերի պահանջով նաև հաստիքային փոփոխություններ կլինեն: Ըստ նոր կարգավորումների՝ տարբեր կառույցների հետաքննիչների հաստիքները կկրճատվեն, նրանց աշխատանքը կկատարեն Քննչական կոմիտեի քննիչները: 2021 թվականի վիճակագրության համաձայն՝ չորս գերատեսչությունների 450 հետաքննիչներ 1 տարում նախապատրաստել են մոտ 60000 նյութ:

Արսեն Այվազյան - Էդ բեռը՝ գերծանրաբեռնվածությունը, փոխանցվելու է նախաքննական մարմնին, տվյալ դեպքում՝ Քննչական կոմիտեին: ՔԿ քննիչները պարզապես այդ 60000 նյութերը չեն կարող նախապատրաստել առկա հաստիքներով: Զուտ սա է պատճառը, որ ՔԿ-ում մենք նախատեսում ենք հաստիքների ավելացում, բայց դրանք չեն լինելու զուտ ավելացում, դրանք լինելու են կրճատված հաստիքների հաշվին, այսինքն՝ այլ իրավապահ մարմիններում կրճատվելու են այդ հետաքննիչների հաստիքները, և այդ հաստիքները փոխանցվելու են Քննչական կոմիտե:

Այս պահին կոմիտեում մտադրված են 450 հաստիք ավելացնել, հաշվարկները, սակայն, դեռ վերջնական չեն: Քննչական կոմիտեում նաև ամենամյա համալրումներ են լինում: Այս տարի արդեն աշխատանքի ընդունման մեկ քննություն եղել է, ևս մեկը նախատեսվում է անցկացնել ապրիլի 27-ին, ի դեպ՝ գործող, այլ ոչ թե նոր օրենսգրքերով: Դիմումները կընդունվեն մինչև ապրիլի 20-ը: Դիմորդները բանավոր ու գրավոր քննություն են հանձնում, ապա հաջողելու դեպքում 4 ամիս ուսումնառություն անցնում:
Դատախազի, քննիչի, դատավորի, փաստաբանի և հետաքննության մարմնի 3 տարվա աշխատանքային ստաժ ունեցողները ուսումնառություն չեն անցնում, այլ երկու փուլով քննությունները հաղթահարելու պարագայում միանգամից աշխատանքի են անցնում:
 

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում