Կրեմլից հայտնել են, որ գազի դիմաց վճարումների ռուբլով հաշվարկման սխեման շուտով կհանրայնացվի

Կրեմլից հայտնել են, որ գազի դիմաց վճարումների ռուբլով հաշվարկման սխեման շուտով կհանրայնացվի

Ռուսական գազի դիմաց վճարումների ռուբլով հաշվարկման սխեման պատրաստ է, շատ շուտով այն կներկայացվի հանրությանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ ռուսական կողմը հավատարիմ է գազային պայմանագրերով սահմանված բոլոր պարտավորություններին, այդ թվում՝ մատակարարումների քանակին և գնին:

«Ռուսական գազ ստացողների համար փաստացի ոչ մի փոփոխություն չի լինի։ Ամեն դեպքում, նրանք ձեռք են բերում ռուբլին նույն արժույթով, որը նշված է պայմանագրերում»,- ասել է Պեսկովը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում