19-րդ դարի վերջին շատ կանայք նախընտրում էին հաշվարկած ամուսնությունները: Ազատամիտ Իզաբել Արչերը զարմացնում է շրջապատին՝ հրաժարվելով շահավետ ամուսնությունից:
Օգտագործելով աղջկա անփորձությունն ու միամտությունը՝ Իզաբելի խորամանկ ընկերուհիներից մեկը խաբեությամբ նրան ամուսնացնում է մի եսասեր բռնակալի հետ: Ժամանակի ընթացքում իրականությունը բացահայտվում է:
Կհաջողվի՞ Իզաբելին ազատվել ընտանեկան ամուր շղթաներից ու վերագտնել սիրո իրական զգացումը:
1996 թ., ԱՄՆ, Մեծ Բրիտանիա
Ռեժիսոր՝ Ջեյն Քեմփիոն
Ժանր՝ դրամա, մելոդրամա
Դերերում՝ Նիկոլ Քիդման, Ջոն Մալկովիչ, Բարբարա Հերշի
Հունվարի 25-ին, ժամը 23:20-ին










