ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները տևել են 1,5 ժամ. Արախամիա

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները տևել են 1,5 ժամ. Արախամիա

Երկուշաբթի Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները տևել են մեկուկես ժամ, որից հետո քննարկումը շարունակվել է աշխատանքային խմբերի ձևաչափով։ Այդ մասին հայտարարել է ուկրաինական պատվիրակության անդամ, Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։

Կիրակի Украинская правда-ն հայտնել էր, որ մարտի 21-ին նախատեսվում է վերսկսել պաշտոնական պատվիրակությունների բանակցությունները առցանց կոնֆերանսի ձևաչափով, միաժամանակ փորձագիտական ​​խմբերի մակարդակով աշխատանքները շարունակվում են ամեն օր։

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները բանակցությունների չորս փուլ են անցկացրել, որոնցից մեկն անցել է տեսակապով։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման մասին դեռ վաղ է խոսել, քանի որ ռուս-ուկրաինական բանակցություններում դեռևս պայմանավորվածություններ չկան։

Պեսկովը նաև նշել է, որ Ուկրաինայի հետ բանակցությունների ժամանակաշրջանում հրադադարի վերականգնման հարցը չի քննարկվում, որովհետև ազգայնականները դադարներն օգտագործում են վերախմբավորվելու համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում