Վարդենիս համայնքի նախկին ղեկավարը վաղն ազատ կարձակվի. գործը շուտով դատարանում կլինի

ԱԱրևիկ Աբելյան

Խոշոր չափի խարդախություն, երկու դրվագով պաշտոնեական լիազորությունների չարաշահում, փաստաթղթերի կեղծում: Վարդենիս համայնքի նախկին ղեկավար Արամ Հարությունյանի ենթադրյալ չարաշահումներ կատարելու գործը առաջիկայում դատարանում կլինի: ՏԻՄ ընտրություններին «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորած Հարությունյանը վաղն ազատ կարձակվի. դատարանը չի բավարարել կալանքը երկարաձգելու քննիչի միջնորդությունը: Գործի նախաքննությունն ավելի քան երեք տարի է տևել:

Թորգոմ Չանդոյան (Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի պետ) - Պարզվել է, որ Գեղարքունիքի մարզպետարանի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության նախկին պետ Արամ Հարությունյանը 2008 թվականի ընթացքում իր աշխատասենյակ է հրավիրել աշխատակիցներ Արտեմ Խաչատրյանին և Ներսես Թովմասյանին, մշակել հանցավոր պլան այն մասին, որ սոցիալական աջակցության համակարգչային բազայում անհրաժեշտ է մուտքագրել սոցիալական նպաստառուների վերաբերյալ տվյալներ, և այդ տվյալների մուտքագրման արդյունքում հափշտակել առանձնապես խոշոր չափի գումար:

Քննչական բաժնի պետը մանրամասնում է, որ առաջադրանքն իրագործվել է՝ Հարությունյանի աշխատակիցները 200 և ավելի անձանց վերաբերյալ տվյալներ են մուտքագրել համակարգչային բազա և 2008-ից մինչև 2018 թվականը հափշտակել շուրջ 277 միլիոն դրամ:

Թորգոմ Չանդոյան - Նրանք նպաստառուների վերաբերյալ ցուցակներում մուտքագրել են կեղծ տվյալներ, նաև ստորագրել նրանց փոխարեն և այդ տվյալները փոխանցելով «Հայփոստ» ՓԲԸ ընկերության աշխատակիցներին՝ այդկերպ նրանցից վերցրել են հափշտակված գումարները և խարդախությամբ ամբողջությամբ յուրացրել են դրանք:

Բացի այդ, քննությամբ պարզվել է, որ 2017-18 թվականներին, երբ Հարությունյանը զբաղեցնում էր համայնքապետի պաշտոնը, թույլատրել է Վարդենիսի Գառնիկ Կարապետյանի անվան զբոսայգում ընդհանուր օգտագործման համար նախատեսված հողակտորի վրա ապօրինի շինություններ կառուցել: Բացի Հարությունյանից, մեղադրյալ են նաև նրա երկու աշխատակիցը: Ըստ Թորգոմ Չանդոյանի՝ նրանք ընդունել են իրենց մեղքը և պատրաստ են վերականգնելու պետությանը պատճառված ամբողջ վնասը, վնասի մի մասն արդեն վերադարձվել է:

Հարությունյանի պաշտպան Հակոբ Մելքոնյանը հրաժարվեց մեկնաբանությունից՝ նշելով, թե զբաղված է: Մայր գործով նախաքննությունը շարունակվում է:

Հեղինակ՝  Տաթև Խաչատրյան

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում