ԴԴավիթ Մուրադյան

Պուտինը հանձնարարել է զսպման ուժերը բերել հատուկ ռեժիմի

Պուտինը հանձնարարել է զսպման ուժերը բերել հատուկ ռեժիմի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Արևմուտքի հնչող հայտարարությունների հետ կապված՝ հանձնարարում է ռուսական բանակի զսպման ուժերը բերել մարտական հերթապահության հատուկ ռեժիմi։ Այդ մասին նա ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ժամանակ։ 

«Արևմտյան երկրները ոչ միայն ոչ բարեկամական գործողություններ են իրականացնում մեր երկրի նկատմամբ տնտեսական ոլորտում, նկատի ունեմ ոչ լեգիտիմ պատժամիջոցները, որոնց մասին բոլորը շատ լավ գիտեն, այլև ՆԱՏՕ-ի առաջատար երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ ագրեսիվ հայտարարություններ են թույլ տալիս մեր երկրի հասցեին։ Ուստի հրամայում եմ ռուսական բանակի զսպման ուժերը բերել մարտական հերթապահության հատուկ ռեժիմի»,- ասել է ՌԴ նախագահը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում