ԼԼիլիթ Ասատրյան

Այսօրվա դրությամբ հակամարտության գոտում գտնվող հայ համայնքների շրջանում զոհեր և վիրավորներ չկան. Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

Այսօրվա դրությամբ հակամարտության գոտում գտնվող հայ համայնքների շրջանում զոհեր և վիրավորներ չկան. Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ
Այսօրվա դրությամբ հակամարտության գոտում գտնվող հայ համայնքների շրջանում զոհեր և վիրավորներ չկան: Քանի որ օդային հաղորդակցությունը կասեցված է Ուկրաինայի, Հարավային Ռուսաստանի և Մոլդովայի օդանավակայաններում, մեր այն հայրենակիցները, որոնք ցանկանում են ժամանել Հայաստան, պետք է նկատի ունենան, որ Ուկրաինայից ելքի ցամաքային միակ ճանապարհը արևմտյան սահմանն է՝ հատելով Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմանները առանց վիզային և կորոնավիրուսային սահմանափակումների: Այս մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։
 
«Սահմանը հատելու դեպքում ՀՀ քաղաքացիները ԵՄ անդամ երկրների սահմանները պետք է լքեն 15-օրյա ժամկետում:
 
Մեր հայրենակիցներին խնդրում ենք հետևել ՀՀ արտաքին գործերի նախարարության, դիվանագիտական ներկայացուցչությունների և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի պաշտոնական աղբյուրներին:
 
Եվս մեկ անգամ կոչ ենք անում կապ հաստատել՝
 
Կիևում դեսպանություն`
 
+380442349005
+380671090506
+380689602524
+380685000782
 
Օդեսայում գլխավոր հյուպատոսություն`
 
+380487039176
+380487039178
 
Դոնի Ռոստովում գլխավոր հյուպատոսություն`
 
+79614084423
 
Մեր հայրենակիցները կարող են կապ հաստատել նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ՝ +37410 589155»,- հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում