ՎՎարդուհի Հարությունյան

Եվրամիությունը շատ արագ պատժամիջոցների նոր փաթեթ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ. Բորել

Եվրամիությունը շատ արագ պատժամիջոցների նոր փաթեթ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ. Բորել

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ շուտով կհայտարարի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի սահմանման մասին:

Բորելը և Ֆոն դեր Լայենը հայտարարությամբ դատապարտել են Ռուսաստանի գործողությունները՝ աջակցություն հայտնելով Ուկրաինային:

Նշվում է, որ այսօր ԵՄ ղեկավարների նիստ կանցկացվի: Բորելը և Ֆոն դեր Լայենը կներկայացնեն պատժամիջոցների փաթեթը, որը վերջնական տեսքի կբերվի Եվրոպական հանձնաժողովի և գործընկերների հետ սերտ համագործակցությամբ: Նշվում է, որ Եվրոպական խորհուրդը դրանք կընդունի սեղմ ժամկետում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում