ԼԼիլիթ Ասատրյան

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 775 նոր դեպք, մահացել է 32 բուժառու

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 775 նոր դեպք, մահացել է 32 բուժառու

Փետրվարի 18-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 775 նոր դեպք: Jnews.ge կայքի տեղեկությամբ՝ վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 19 242, մահացել՝ 32 մարդ:

Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 553 668 դեպք, որից ապաքինվել է 1 407 776 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 15 888 է:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 18 351 թեստավորում, այդ թվում 11 329-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 7 022-ը՝ ՊՇՌ:

Դրականության օրական ցուցանիշը 26.02% է, վերջին 14 օրվանը՝ 31.28%, վերջին 7 օրվանը՝ 29.97%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 797 346 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 342 բուժառու:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 12 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 585 բուժառու, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 896 անձ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում