ՆՆարե Ոսկանյան

Ի զորու ենք ապահովելու ինչպես հանրապետության նախագահի, այնպես էլ Արցախի յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը. Արցախի ԱԱԾ

Ի զորու ենք ապահովելու ինչպես հանրապետության նախագահի, այնպես էլ Արցախի յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը. Արցախի ԱԱԾ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. 

«Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության դատախազության կողմից Արցախի Հանրապետության նախագահին պատասխանատվության ենթարկելու մասին տարածած հաղորդագրությամբ պայմանավորված՝ մեր հասարակության շրջանում առաջացած մտահոգությունը՝ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը վստահեցնում է, որ ծառայությունն ի զորու է ապահովելու իր առջև դրված ինչպես պետական պաշտոնատար անձանց անվտանգությունը՝ ի դեմս հանրապետության նախագահի, այնպես էլ Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու և Արցախ այցելած անձանց անվտանգությունը` իրականացնելով լրացուցիչ միջոցառումներ»:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում