Ա. Անդրեասյանը սպանել է որդուն նախկին կնոջից վրեժ լուծելու համար

Ա. Անդրեասյանը սպանել է որդուն նախկին կնոջից վրեժ լուծելու համար

Կալիֆորնիայի Փասադենա քաղաքի բնակիչ Արամազդ Անդրեասյանը, որին մեղադրում են հնգամյա որդու սպանության համար, ընդունել է մեղքը: Նրան սպառնում է 25 տարվա ազատազրկում: Ըստ փաստաբանի՝ Արամազդն ընդունել է մեղքը մահապատժից խուսափելու համար: Փոքրիկի մարմինը գտել էին անհետացումից 3 ամիս անց։ Ըստ ոստիկանության՝ Անդրեասյանը սպանել է որդուն, որպեսզի վրեժ լուծի նախկին կնոջից։ «Դիսնեյլենդ» գնալուց հետո նա սպանել է որդուն ու դին թաքցրել, ապա մեկնել է Լաս Վեգաս ու զվարճացել, հետո փորձել է փոխել արտաքինը. սափրել է մորուքը, ներկել մազերը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում