ՆՆարե Ոսկանյան

Ստեփանակերտի N3 դպրոցում բացվել է անօդաչու թռչող սարքերի կրթական առաջին աշխատանոցը. Արտակ Բեգլարյան

Ստեփանակերտի N3 դպրոցում բացվել է անօդաչու թռչող սարքերի կրթական առաջին աշխատանոցը. Արտակ Բեգլարյան

«Արմաթն օդում» ծրագրի շրջանակներում այսօր Ստեփանակերտի N3 դպրոցում բացվել է անօդաչու թռչող սարքերի կրթական առաջին աշխատանոցը: Այս մասին տեղեկացնում է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

 
Возможно, это изображение (4 человека, люди стоят и в помещении)
 
«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության», Արմաթի 500 խմբավարների ու թիմի անդամների շնորհիվ հնարավորություն է ընձեռվել մեր պատանիներին՝ յուրացնելու անօդաչու թռչող սարքերի նախագծման, պատրաստման, ծրագրային ապահովման և կառավարման առանձնահատկություննե­րը:
 

Возможно, это изображение (14 человек, люди сидят, люди стоят и в помещении)

 
Առաջիկայում Արցախի այլ դպրոցներում ևս նման աշխատանոցներ կհիմնենք, Կառավարությունն էլ պատրաստ է աջակցել այդ ծրագրերին: Եվ կարևոր է նման տեխնոլոգիական ու կիրառական գիտելիքի ու հմտությունների տրամադրումը մեր երեխաներին, որոնք արդեն հնարավորություն կունենան բարձրագույն կրթության ոլորտ մտնել կոնկրետ կողմնորոշումներով, գիտելիքներով ու նպատակներով:
 
Возможно, это изображение (10 человек, люди стоят, люди сидят и в помещении)
 
Շատ ուրախ եմ, որ այսպիսի կիրառական լուծումները և՛ առաջադեմ են, և՛ համապատասխանում են մեր կարիքներին ու ռազմավարական նպատակներին: Ի գործ»,- գրել է Բեգլարյանը: 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում