ՀՀայկարամ Նահապետյան

Փետրվարի 9-ը՝ 60 վայրկյանում

Հայ-ադրբեջանական սահմանային գծից զորքերը հավասար հեռավորության վրա պետք է հետ քաշվեն. Փաշինյանը՝ հայելային հետքաշման մասին:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը զգուշավոր լավատես է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում:

Բլինքենը և Չավուշօղլուն անդրադարձել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Մհեր Գրիգորյանը և Լին Թրեյսին կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման ջանքերը:

Ես եմ ստիպել Լուկաշենկոյին չճանաչել Աբխազիան և Հարավային Օսիան. Սաակաշվիլի:

Ռուսաստանը սկսում է մեծ ցամաքային և ծովային զորավարժություններ Ուկրաինայի սահմանին:

Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի ղեկավարները Ռուսաստանին կոչ են արել նվազեցնել լարվածությունն Ուկրաինայի սահմանին և անվտանգության բովանդակալից երկխոսություն սկսել:

Եթե Արևմուտքն իրատեսություն չդրսևորի, բանակցություններում արագ առաջընթաց չի գրանցվի՝ Իրանի արտգործնախարարը՝ Սերգեյ Լավրովին:

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2811 նոր դեպք, առողջացել է 3291 քաղաքացի, արձանագրվել է մահվան 6 դեպք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում