Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը գործի է անցել. հայեցակարգը պատրաստ կլինի մինչև տարեվերջ

ԱԱնուշ Մուրադյան

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն արդեն ձևավորված է. այն 11 հոգանոց է, ներգրավված են արդարադատության նախարարը, միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը, Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ, կառավարող ուժի խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ, մասնակցության իրավունք ուներ նաև խորհրդարանական ընդդիմությունը, նրանք, սակայն, բոյկոտել են պրոցեսն ու հրաժարվել մասնակցությունից: Հանձնաժողովի կազմում են նաև արտախորհրդարանական քաղաքական երկու ուժ ու քաղհասարակության երեք ներկայացուցիչ: Բայց խորհուրդը Սահմանադրություն գրողը չի լինելու:

Այս կազմը երկու ամսում պետք է ձևավորի անկախ մասնագետների 5 հոգանոց հանձնաժողով: Երկաստիճան համակարգը գործընթացի անաչառությունն ապահովելու համար է կիրառվել: Երբ հանձնաժողովը ձևավորվի, մինչև տարեվերջ ժամանակ կունենա բարեփոխումների հայեցակարգ մշակելու համար: Այսինքն՝ բացահայտի գործող Սահմանադրության խութերը, որոշի փոփոխությունների հիմնական վեկտորները, իսկ մինչև գալիք տարվա կեսը պետք է պատրաստ լինի նաև Սահմանադրության փոփոխությունների բուն նախագիծը:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում