Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք. երկու տղամարդ բերման են ենթարկվել

ԱԱրսեն Մկրտչյան

Փետրվարի 1-ին և 2-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել:
Փետրվարի 1-ին Սուրբ Շողակաթ եկեղեցու մոտից բերման են ենթարկվել երկու տղամարդ, որոնցից մեկը՝ Էջմիածնի, մյուսը՝ Սյունիքի մարզի Դարբաս գյուղի բնակիչ էր:

Էջմիածնի 61-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված, իսկ Դարբաս գյուղի 40-ամյա բնակչի խուզարկությամբ՝ 4 փաթեթ նմանատիպ զանգված՝ ընդհանուր 9 գրամից ավելի:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ 40-ամյա տղամարդն է Էջմիածնի բնակչին թմրանյութն իրացրել: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Նա ձերբակալվել է։

Հաջորդ օրը Վաղարշապատի ոստիկաններն Էջմիածնի Չարենցի թաղամասում իրականացրած գիշերային ծառայության ժամանակ կասկածելի մի տղամարդու էին նկատել, որը ոստիկաններին տեսնելով՝ գրպանից փաթեթ էր գցել: Ավելի ուշ դեպքի վայրի զննությամբ թղթե փաթեթով մեթամֆետամի նմանվող բյուրեղանման զանգված է հայտնաբերվել: Կասկածվողը բերման է ենթարկվել բաժին:

Ըստ նրա՝ հայտնաբերվածը կրիստալ տեսակի թմրամիջոց է, ձեռք էր բերել Երևանում:

Հիշյալ դեպքերով նշանակվել են փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում