ԱԱրսեն Մկրտչյան

Ֆրանսիա կատարելիք այցին ընդառաջ Զարեհ Սինանյանը հանդիպել է Անն Լույոյի հետ

Ֆրանսիա կատարելիք այցին ընդառաջ Զարեհ Սինանյանը հանդիպել է Անն Լույոյի հետ

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ՝ քննարկելու Ֆրանսիայի հայ համայնք իր առաջիկա այցի մանրամասները: Սա Գլխավոր հանձնակատարի առաջին այցն է լինելու Ֆրանսիա և տևելու է փետրվարի 8-19-ը:

 

Այցի ընթացքում Զարեհ Սինանյանը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքին։ Այնուհետև հանդիպումներ կլինեն հայկական կազմակերպությունների և կառույցների ներկայացուցիչների, քաղաքական գործիչների հետ, ինչպես նաև այցելություններ համայնքային եկեղեցիներ, դպրոցներ և մշակութային կենտրոններ:

 

Զարեհ Սինանյանն ընդգծել է ֆրանսահայ համայնքի կարևոր դերակատարությունը և այս դժվարին ժամանակներում անսասան աջակցությունը Հայաստանի ժողովրդին ու պետությանը։

 
Գլխավոր հանձնակատարը նշել է, որ Ֆրանսիա այցի առաջին նպատակն է համայնքին ներկայացնել սփյուռքի հետ աշխատանքի քաղաքականությունն ու ծրագրերը, ինչպիսիք են «իԳործ»-ը, Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը, «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը և այլն, ինչպես նաև քաջալերել ֆրանսահայերին մասնակցություն ունենալ այս գործընթացներին։ Այցի երկրորդ նպատակն է քննարկել համայնքի և Հայաստանի միջև համագործակցության զարգացմանն ուղղված հետագա քայլերը:
 

Դեսպանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել այս նախաձեռնության նկատմամբ և ընդգծել Ֆրանսիայի քաղաքացիական հասարակության մեջ և մեր երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում ֆրանսահայերի կարևոր դերը, հատկապես՝ տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում:

 
Դեսպանը և Գլխավոր հանձնակատարը պայմանավորվածություն են ձեռք բերել կրկին հանդիպել Ֆրանսիա կատարած այցի ավարտին՝ մտքերի փոխանակման և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Ֆրանսիայի դեսպանատան միջև համագործակցության խորացման նպատակով՝ ի շահ ֆրանս-հայկական երկկողմ հարաբերությունների:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում