Խաչվերացի տոնը Տավուշի մարզի Հաղարծին համայնքում

Խաչվերացի տոնը Տավուշի մարզի Հաղարծին համայնքում

Խաչվերացի տոնը Հաղարծին գյուղի դպրոցը նշեց յուրովի, մերձակա անտառ ճանաչողական արշավ գնալով, որին մասնակցում էին 12-րդ դասարանի բոլոր 30 աշակերտներն իրենց ուսուցիչների հետ: Գյուղի շրջակայքում սփռված խաչքարերի հայտնաբերման նախաձեռնությունը ծնվել էր հայ եկեղեցու պատմության դասին:

Ձեռնարկին արձագանքել էին նաև «Պրոգրես» ՀԿ-ն,  Իջևանի ավագ դպրոցի մի խումբ աշակերտներ և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներ:

Արշավի ընթացքում հայտնաբերված խաչքարերը դպրոցականները խնամքով կանգնեցնում էին, մաքրում, ուսումնասիրում, զարմանում և հիանում՝ մեկը մյուսին չի կրկնում: Նրանց բնորոշմամբ`սա ոչ միայն ուսուցողական ուղևորություն էր, այլև ինքնաճանաչման դաս:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում