Փաստաթղթեր էր կեղծել` փորձելով ապօրինի միգրացիայի գործընթաց կազմակերպել

ԱԱրսեն Մկրտչյան

Անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումների շրջանակներում ՔՈԳՎ ծառայողները, ոստիկանության Մասիսի և Անիի բաժինների քրեական հետախույզների հետ, անօրինական միգրացիայի կազմակերպման փորձի, փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու հերթական դեպքն են բացահայտել:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի ամռանը Մասիս քաղաքի 46-ամյա մի բնակիչ 3750 եվրոյի դիմաց խոստացել է երկու քաղաքացու, որոնցից մեկը` Մասիսի, մյուսը Շիրակի մարզի Անի համայնքի բնակիչ է, կազմակերպել Կիպրոսի Հանրապետության մուտքի արտոնագրով, տարանցիկ այլ երկրով, Ֆրանսիայի Հանրապետություն մեկնելը: Սակայն Հայաստանում Կիպրոսի հյուպատոսությունը մերժել է նրանց մուտքի արտոնագիր տրամադրել՝ իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր ներկայացնելու պատճառով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ 2019 թ. օգոստոսին Մասիսի 46-ամյա բնակիչը այդ գործընթացը կազմակերպելու համար հիշյալ քաղաքացիների անվամբ հյուպատոսություն է ներկայացրել կեղծ փաստաթղթեր, մասնավորապես՝ աշխատանքի, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և բանկային հաշիվների մնացորդների վերաբերյալ տեղեկանքներ:

2019 թ. սեպտեմբեր ամսին հիշյալ անձանց Կիպրոսի Հանրապետության մուտքի արտոնագրի տրամադրումը մերժվել է, և ապօրինի միգրացիայի կազմակերպումն ավարտին չի հասցվել:

Առերևույթ հանցագործությունների առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է գլխավոր դատախազություն:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում