Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին 2022թ. սկզբին կայցելի Ռուսաստան, հայտնել են Իրանի կառավարությունից:
«Ռայիսին Ռուսաստան կմեկնի եկող տարվա սկզբին. այս պահին նախագահի՝ քաղաքական հարցերով տեղակալը կազմում է այցի ծրագիրը»,- ասել է Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Բահոդարին:
Նա նշել է, որ այցի ընթացքում նախատեսվում է քննարկել Թեհրանի և Մոսկվայի երկկողմ հարաբերությունները և առևտրատնտեսական համագործակցության հարցեր:










