ՎՎարդուհի Հարությունյան

Պեսկովն անդրադարձել է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությանը

Պեսկովն անդրադարձել է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությանը

ՆԱՏՕ-ի ծրագրերին նախկին ԽՍՀՄ երկրների մասնակցությունը պետք չէ համեմատել նրա քաղաքական և ռազմական ենթակառուցվածքներին ինտեգրման հետ:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք դաշինքի անդամների հետ քննարկվե՞լ է Ռուսաստանի դիրքորոշումը նախկին ԽՍՀՄ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի դաշնակիցներ Ղազախստանի և Հայաստանի հետ Հյուսիսատլանտյան դաշինքի համագործակցության վերաբերյալ: Լրագրողը հարցրել է, թե որքանո՞վ է դա թույլատրելի:

«Սրանք միանգամայն տարբեր հարցեր են: Դուք գիտեք, որ նախկին Խորհրդային Միության երկրների մեծ մասի հետ մեզ կապում են դաշնակցային պարտավորությունները ՀԱՊԿ-ի, այլ կառույցների շրջանակներում, և այդ իմաստով, իհարկե, այդ բոլոր հարցերին բազմից անդրադարձել ենք, և քննարկումները շարունակվում են»,- ասել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի հետ այդ երկրների համագործակցության թույլատրելիությունը կախված է ինչպես կոնկրետ ծրագրերից, այնպես էլ նրանց մասնակցության բնույթից ու խորությունից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում