ԳԳոհար Սարգսյան

Գերմանիայի նախագահը հավատարմագրերի հանձնման առիթով ընդունել է ՀՀ նորանշանակ դեսպանին

Գերմանիայի նախագահը հավատարմագրերի հանձնման առիթով ընդունել է ՀՀ նորանշանակ դեսպանին

Դեկտեմբերի 14-ին ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ընդունել է ՀՀ նորանշանակ դեսպան Վիկտոր Ենգիբարյանին՝ հավատարմագրերի հանձնման առիթով:

 

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ դաշնային նախագահը նրան մաղթել է արդյունավետ աշխատանք և հաջողություն իր առաքելության ընթացքում:

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Ենգիբարյանը նշել է, որ առավելագույն ջանքեր կներդնի երկու երկրների միջև բարեկամական կապերի հետագա ամրապնդման նպատակով:

 

Առանձնազրույցի ընթացքում քննարկվել են քաղաքական, տնտեսական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում հայ-գերմանական համագործակցության զարգացման հեռանկարները:
 
Դեսպան Ենգիբարյանը պատասխանել է Գերմանիայի նախագահի մի շարք հարցերին:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում