Ոստիկանները բացահայտել են թմրամիջոցների իրացման դեպքեր․ մի խումբ անձինք ձերբակալվել են

ԱԱրևիկ Աբելյան

Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՔՈ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների տվյալներ են ձեռք բերել, որ Երևանում բնակվող 34 և 35-ամյա տղամարդիկ զբաղվում են տարբեր տեսակի թմրամիջոցների իրացմամբ։

Դեկտեմբերի 7-ին գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Կենտրոնականի բաժնի և ՃՈ ուղեկցող հատուկ վաշտի ծառայողների հետ, մայրաքաղաքի տարբեր թաղամասերում նախ հայտնաբերել ու կասկածանքով բերման են ենթարկել վերը նշված տղամարդկացից թմրամիջոցներ ձեռք բերած անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մեթամֆետամին։ Բերման ենթարկվածներից ոմանք ձերբակալվել են։ 

Նույն օրը գիշերը հայտնաբերվել ու բերման են ենթարկվել 34 և 35-ամյա տղամարդիկ։ Նրանցից կրտսերի խուզարկությամբ հայտնաբերվել է հերոին, իսկ մյուսի խուզարկությամբ՝ մեթամֆետամին։

Հարուցված քրեական գործի շրջանակներում դեկտեմբերի 10-ին խուզարկվել է  34-ամյա տղամարդու վարձած բնակարանը, որը գտնվում է մայրաքաղաքի Սարյան փողոցում։ Հայտնաբերվել են տարբեր քաշերով հաշիշ, մեթամֆետամին, մարիխուանա, գազային ատրճանակ և այլն։

Նշանակվել են փորձաքննություններ։ 34 և 35 տարեկան տղամարդիկ ձերբակալվել են։

Նախաքննությունը շարունակվում է։ 

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում