ՄՄարիամ Մխիթարյան

Time ամսագիրը «տարվա մարդ» է ընտրել Իլոն Մասկին

Time ամսագիրը «տարվա մարդ» է ընտրել Իլոն Մասկին

Ամերիկյան ազդեցիկ Time ամսագիրը «տարվա մարդ» է համարել SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր, համասեփականատեր և ընկերությունների գաղափարական ոգեշնչող Իլոն Մասկին՝ գրում է BBC-ն:

Ավելի վաղ Time-ը հայտնել էր «Տարվա հերոսներ» անվանակարգում հաղթածներին: Դրանք վիրուսաբաններն են, որոնք աշխատել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ստեղծման վրա և փնտրում են այդ հիվանդության բուժման մեթոդները:

Ամսագիրը «տարվա լավագույն կատարող» է ճանաչել ամերիկացի երգչուհի Օլիվիա Ռոդրիգոյին, իսկ «լավագույն մարզուհի»՝ ԱՄՆ-ից մարմնամարզուհի Սիմոնա Բայլզին։

Ընտրությունը Time-ի խմբագիրների բացառիկ իրավասությունն է, և նախկինում «տարվա մարդ» են դարձել այնպիսի օդիոզ անհատականություններ, ինչպիսիք են Ադոլֆ Հիտլերը, Իոսիֆ Ստալինը և այաթոլլա Խամենեին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում