Երևանում կրակոցներ արձակելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ԱԱրսեն Մկրտչյան

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական  օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Վ.Դավթյան փողոցում կրակոցներ արձակելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2021 թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։15-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել Երևան քաղաքի Վ.Դավթյան փողոցում կայանված «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի  ուղղությամբ` վնասելով այն: Այնուհետև, շարունակելով իր խուլիգանական գործողությունները, վերջինս նույն փողոցում գտնվող խանութի մոտ, ապա՝ Երևան քաղաքի Արաբկիր 17 և Ռիգա փողոցների հատման վայրում կրակոցներ է արձակել դեպի օդ և դիմել փախուստի:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել է 10 հատ 7.62 մմ տրամաչափի կրակված պարկուճ, իսկ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի  վրա հայտնաբերվել է կրակոցներից առաջացած 12 հետք: Հարցաքննվել են մի շարք վկաներ, նշանակվել են դատաձգաբանական, հետքաբանական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի` 1983 թ. ծնված բնակիչ է:

Հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ 38-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում