Քրեական գործեր՝ Երևանում, Արագածոտնի և Արարատի մարզերում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարների դեպքերի առթիվ

ԱԱրսեն Մկրտչյան

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ՝ Երևանի Շիրակի փողոցում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2021 թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, 34-ամյա տղամարդն իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով բախվել է 54-ամյա տղամարդու կողմից վարած «Իվեկո» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ պատահարին մասնակից մյուս ավտոմեքենայի վարորդը և ուղևորը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Կատարվել են դեպքի վայրի և վերոնշյալ ավտոմեքենաների զննություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:


ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ պարզելու 2021 թ. դեկտեմբերի 8-ին Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ավտոպատահարի հանգամանքները:

Ըստ նախնական տվյալների՝ հիշյալ վայրում միմյանց են բախվել Արագածոտնի մարզի 38-ամյա բնակչի «ՎԱԶ 2121» և ՀՀ ճանապարհային ոստիկանության ավագ տեսուչի վարած ծառայողական «Տոյոտա Կոռոլա» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինիս վարորդ տեղում մահացել է, իսկ նրա ուղևորը և մյուս ավտոմեքենայի վարորդը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Քրեական գործով կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություներ, նշանակվել են դատաբժշկական, դիակի դատաբժշկական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:


ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ՝ Ոսկեպատ գյուղի միջհամայնքային ճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ:

Համաձայն նախնական տվյալների՝ 2021 թ. դեկտեմբերի 9-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, վերոնշյալ ճանապարհին միմյանց են բախվել «Միցուբիշի» և «Հունդայի Տուքսոն» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինի ուղևորներից մեկը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի մյուս ուղևորը և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշական կենտրոն:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում