Արաբկիրի ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են սպանության փորձը

ԱԱրսեն Մկրտչյան

Դեկտեմբերի 7-ին՝  ժամը 21:10-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում ստացվեց. 1-02 ահազանգած կինը, որ Երևանի Ավետիսյան փողոցի բնակիչ է, հայտնել էր, որ որդուն դանակահարել են։ Օպերատիվ խումբը Ավետիսյան փողոց մեկնեց՝ տուժողի տուն։

36-ամյա տղամարդուն շտապօգնության խումբը տեղափոխել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։ Նրա բնակարանում արյան հետքեր կային։ Նախ պարզվեց, որ դեպքը տանը չէր եղել. տղամարդը դանակահարված վիճակում հասել էր տուն։ Մայրը, տեսնելով արնաքամվող տղային, անմիջապես ահազանգել էր 1-03 և 1-02։

Հիվանդանոց մեկնած ոստիկանները չկարողացան զրուցել տուժողի հետ։ Նա բժիշկների հսկողության տակ էր. ստացել էր մի քանի վնասվածք, այդ թվում՝ պարանոցի շրջանում։ Արաբկիրի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին ոչ միայն դեպքի հանգամանքները, այլև հայտնաբերեցին դեպքի վայրը։ Միջադեպը տեղի էր ունեցել Վաղարշյան փողոցի թիվ 12 հասցեի մոտ։

Շուտով հայտնի դարձավ նաև մասնակիցների շրջանակը։ Տուժող տղամարդու և նույն թաղամասի բնակիչներից մեկի միջև կենցաղային առիթով վեճ էր սկսվել։ Այդ ընթացքում էլ նա ստացել էր դանակի մի քանի հարված։ Կասկածվողը 36-ամյա տղամարդ էր՝ Ավետիսյան փողոցի բնակիչ։ Նրան հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ՝ Արաբկիրի ոստիկանները նաև բացատրական աշխատանք տարան, որն արդյունք տվեց։ Կեսգիշերին մոտ կասկածվողը եկավ բաժին, ապա ոստիկանությունից ներկայացվեց տարածքային քննչական բաժին, որտեղ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության փորձի հատկանիշներով։ 36-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունն ու հանցագործության գործիքը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում