Արցախցի հովվի առևանգումն ու սպանությունն Ադրբեջանի հայատյացության դրսևորում է

ԱԱրևիկ Աբելյան

Ադրբեջանցի զինծառայողների կողմից Արցախում դեկտեմբերի 3-ին հայ հովվի առևանգման և սպանության դեպքը Ադրբեջանի իշխանության հայատյացության դրսևորումն է: Արձանագրում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը՝ հիշեցնելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո տեղի ունեցած նմանատիպ այլ միջադեպերը, նաև 2004-ին հայ սպա Գուրգեն Մարգարյանի և 2016-ին զինծառայող Քյարամ Սլոյանի գլխատման դեպքերը:

Գեղամ Ստեփանյան (Արցախի մարդու իրավունքների պաշտպան) - Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը փորձեց դրանք որակել որպես պատահական և ոչ համակարգային միջադեպեր, ապա ես պետք է հակառակը պնդեմ, որ սա տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող հետապնդումների, հանցավոր գործողությունների հետևանք է:

Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր՝ Ադրբեջանի զինվորականները մուտք են գործել Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել անասնապահությամբ զբաղվող, 1956 թ. ծնված Սեյրան Սարգսյանի նկատմամբ: Հետո նրան տեղափոխել են ադրբեջանական հենակետ, որտեղ դիտավորությամբ ապօրինաբար սպանել են։ Արցախյան կողմում տեղադրված տեսախցիկներն արձանագրել են դեպքի հանգամանքներն ու ադրբեջանցիների հանցավոր գործողությունները։

Գեղամ Ստեփանյան - Նման դեպքերի կրկնությունը բացառելու համար հստակ մեխանիզմներ են պետք ուսումնասիրությունների և պատասխանատվության ենթարկելու: Անպատժելիությունն է պատճառը, որ որևէ ձևով այդ գործողությունները չեն կանխվում, կամ դրանց կրկնությունն արդեն դարձել է համակարգային:

Դեպքին անդրադարձել է նաև Արցախի արտգործնախարարությունը՝ շեշտելով՝ Ադրբեջանի այս քաղաքականությունը հարված է նաև Ռուսաստանի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությանը։ Խստորեն դատապարտելով տեղի ունեցածը՝ արտաքին քաղաքական գերատեսչությունը միջազգային հանրությանը կոչ է արել համարժեք գնահատական տալ Ադրբեջանի սանձարձակ գործողություններին։

Գեղամ Ստեփանյան - Խաղաղապահներն ունեն իրավասություն՝ ուսումնասիրելու, հետաքննելու, քննություն իրականացնելու յուրաքանչյուր դեպքով և անհրաժեշտության դեպքում նաև կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու:

Արցախի հայ քաղաքացիական բնակչության դեմ Ադրբեջանի հարձակումների և ահաբեկման գործողությունների համակարգային բնույթն է ընդգծել նաև Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը:

Վահան Հունանյան (ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ) - Վերջին շրջանում Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված հանցագործությունները, Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվող հայատյացության և Արցախի հայաթափման ու էթնիկ զտումների քաղաքականության շարունակությունն են, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ Արցախի հայերի ֆիզիկական անվտանգության ու կյանքի իրավունքի երաշխավորումն անհնար է Ադրբեջանի իրավասության կամ ենթակայության ներքո։ Այս և քաղաքացիական բնակչության նկատմամբ նախկինում իրականացված հարձակումների պատշաճ հետաքննությունը և մեղավորներին պատասխանատվության ենթարկելը կարող են նախադրյալներ ստեղծել՝ նմանատիպ հանցագործությունները հետագայում կանխելու համար:

Հայ հովվի սպանության դեպքի առիթով Արցախի իրավապահները ձեռնարկում են քրեադատավարական միջոցառումներ, իսկ ռուսական կողմը բանակցում է հովվի դին հայկական կողմին վերադարձնելու համար:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Նոյեմբերի 1-ի դրությամբ քաղաքացիություն ստանալու դիմում են ներկայացրել 53 039 տեղահանված անձինք. Արփինե Սարգսյան

Նոյեմբերի 1-ի դրությամբ քաղաքացիություն ստանալու դիմում են ներկայացրել 53 039 տեղահանված անձինք. Արփինե Սարգսյան

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում