Երաժշտական-քնարական կատակերգություն այն մասին, թե ինչպես են հայկական գյուղի բնակիչները հարսնացու բերելու համար մեկնում ռուսական մի հեռու, խուլ գյուղ։ Երիտասարդ տղան, որը ծառայել է այդ գյուղի շրջակայքում սիրահարվել է մի ռուս աղջկա, սակայն վերջինիս ծնողները դեմ են իրենց միակ աղջկան հարս ուղարկել հեռավոր Հայաստան։
Հատկանշական է, որ «Հարսնացու հյուսիսից» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել հեռուստատեսությամբ և ոչ կինոդահլիճում: Ըստ սցենարիստ Գևորգ Հարությունյանի՝ «Հայֆիլմը» և ԽՍՀՄ Պետկինոն կտրականապես դեմ էին ֆիլմի սցենարին: Այնուամենայնիվ, ֆիլմն ապրելու իրավունք ստացավ և այժմ համարվում է հայկական կինեմատոգրաֆի գոհարներից մեկը։
1975 թ., ԽՍՀՄ
Ռեժիսոր՝ Ներսես Հովհաննիսյան
Ժանր՝ կատակերգություն
Դերերում՝ Արա Բաբաջանյան, Վերջալույս Միրիջանյան, Արմեն Ջիգարխանյան, Երվանդ Մանարյան
Հունվարի 14-ին, ժամը 14:40-ին










