ՄՄարիամ Մխիթարյան

Մեծ Բրիտանիան և Իսրայելը համատեղ հանդես կգան Իրանի միջուկային ծրագրի զարգացման դեմ

Մեծ Բրիտանիան և Իսրայելը համատեղ հանդես կգան Իրանի միջուկային ծրագրի զարգացման դեմ

Մեծ Բրիտանիայի և Իսրայելի արտգործնախարարներ Լիզ Թրասն ու Յաիր Լապիդը համատեղ ջանքեր կգործադրեն՝ կանխելու Իրանի միջուկային զենքի ստեղծումը՝ ասվում է երկու երկրների արտգործնախարարների հոդվածում, որը հրապարակվել է The Telegraph-ում:

Ակնկալվում է, որ երկուշաբթի կստորագրվի համաձայնագիր, որը թույլ կտա երկու երկրներին՝ ավելի սերտ համագործակցել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են կիբեռանվտանգությունը, տեխնոլոգիաների զարգացումը, պաշտպանությունը, առևտուրը և գիտությունը:

Երկուշաբթի Վիեննայում էլ կվերսկսվեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) վերականգնման վերաբերյալ բանակցությունները։

Այդ գործընթացին, ինչպես նախատեսված է, կմասնակցեն Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Իրանի ներկայացուցիչները։

Ռուսական կողմը, Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովի կարծիքով, հույս ունի, որ իրանական միջուկային համաձայնագրի ամբողջական վերականգնման վերաբերյալ ձեռք կբերվեն պայմանավորվածություններ: Նա անարդյունավետ է համարել դրանց հասնելու համար ժամկետներ սահմանելը:

Միևնույն ժամանակ, Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Ռոբերտ Մալլիի խոսքով՝ ԱՄՆ-ը կարող է ուժեղացնել ճնշումը Իրանի վրա, եթե Թեհրանն օգտագործի JCPOA-ի բանակցությունները՝ ժամանակ շահելու իր միջուկային ծրագրի իրականացման համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում