Նիկոլ Փաշինյանը հաստատել է մասնակցությունը ԱՄՆ-ում կայանալիք ժողովրդավարության թեմայով համաժողովին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է մասնակցությունը ԱՄՆ-ում կայանալիք ժողովրդավարության թեմայով համաժողովին: Այս մասին «Լուրերի» տաղավարում հայտնել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Թուրքիան և Ադրբեջանը չեն հրավիրվել ԱՄՆ նախագահ Բայդենի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին:













