ՔՔրիստինա Մկրտչյան

Քննարկվել են Հայաստանի և Ասիական զարգացման բանկի համատեղ ծրագրային առաջնահերթությունները

Քննարկվել են Հայաստանի և Ասիական զարգացման բանկի համատեղ ծրագրային առաջնահերթությունները

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը, անդրադարձել է Հայաստանում իրականացվող համատեղ ծրագրերի ընթացքին ու ռազմավարությանը, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացման միտումներին:

Հանդիպմանը կողմերը քննարկել են Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման, տրանսպորտի և կապի ոլորտներում հնարավոր համագործակցության, ինչպես նաև կրթության և առողջապահության բնագավառում նախատեսված բարեփոխումներին վերաբերող հարցեր:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պաոլո Սպանտիգատին նշել է, որ Ասիական զարգացման բանկը պատրաստ է շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարության նախաձեռնություններին՝ ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում