ՄՄերի Եգորյան

Քննարկվել են ԱԺ-ի և Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքային գործունեությանը վերաբերող հարցեր

Քննարկվել են ԱԺ-ի և Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքային գործունեությանը վերաբերող հարցեր

Նոյեմբերի 10-ին ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հակոբ Արշակյանը հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա գործունեությանը վերաբերող հարցեր:

Քննարկվել են միջխորհրդարանական հանձնաժողովի՝ առաջիկա 3 տարիների համար հաստատված աշխատանքային պլանի, հերթական նիստի ժամկետի և օրակարգի ձևավորման հարցերը:

Պատգամավորներն անդրադարձել են հանձնաժողովի շրջանակներում Արցախի հարցի շուրջ քննարկումների, հանձնաժողովին կից գործարարների խորհրդի ստեղծման, փորձագիտական խորհրդի գործունեության, համատեղ մշակութային ու կրթական միջոցառումների իրագործման, ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացների զարգացման, օրենսդրական դաշտի ներդաշնակեցման և մի շարք այլ հարցերի:

ԵԱՏՄ շրջանակներում օրենսդրության ներդաշնակեցման համատեքստում կարևորվել է գործադիրի հետ համաձայնեցված աշխատանքը:

Քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի միջոցառումների անցկացման համատեղ աշխատանքի իրականացման ձևաչափը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում