ՄՄարիամ Մխիթարյան

Լատվիայի, Լիտվայի և Լեհաստանի վարչապետները ԵՄ-ին կոչ են արել խստացնել Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները

Լատվիայի, Լիտվայի և Լեհաստանի վարչապետները ԵՄ-ին կոչ են արել խստացնել Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները

Եվրամիությունը պետք է ավելի խիստ պատժամիջոցներ սահմանի Բելառուսի նկատմամբ, որի տարածքից ապօրինի միգրանտների ներհոսք է նկատվում։ Նման կոչով հանդես են եկել Լատվիայի, Լիտվայի և Լեհաստանի վարչապետներ Կրիշյանիս Կարինշը, Ինգրիդա Շիմոնիտեն և Մատեուշ Մորավեցկին լեհ-բելառուսական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ անցկացրած քննարկմանը:

«Այս լարված իրավիճակի պատասխանատվությունը կրում է Լուկաշենկոյի ռեժիմը, որը գիտակցաբար վտանգի է ենթարկում երրորդ երկրների քաղաքացիներին։ Երեք երկրների կառավարությունների ղեկավարները համակարծիք են այն հարցում, որ անհրաժեշտ է ստիպել ԵՄ-ին որոշում կայացնել բռնարար ռեժիմի դեմ ավելի խիստ պատժամիջոցների մասին: Պակաս կարևոր չէ նաև միջազգային կազմակերպությունների մասնակցությունը Բելառուսի հետ սահմանին իրադրության կարգավորմանը»,- ասված է Լատվիայի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Երեք երկրների կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են համակարգել գործողությունները Եվրամիության արտաքին սահմանների պաշտպանության հարցում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում