Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

ՆՆարե Թադևոսյան

ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հիմքում ընկած օրենքը

ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հիմքում ընկած օրենքը

Սահմանադրական դատարանը, քննելով նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը, Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի դրույթը, որը վերաբերում է պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատելուն:

Հիշեցնենք՝ խոսքը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության մասին է։

Այս տարվա փետրվարի 25-ին, երբ զինված ուժերի Գլխավոր շտաբը որոշեց պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, վարչապետն իր հերթին նախագահ Սարգսյանին միջնորդություն ներկայացրեց գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։

Արմեն Սարգսյանը, սակայն, հետ ուղարկեց միջնորդությունը Կառավարություն։ Փետրվարի 27-ին վարչապետը նույն առաջարկությունն առանց փոփոխության արդեն երկրորդ անգամ ուղարկեց նախագահի աշխատակազմ։

Այդ անգամ Սարգսյանը, չստորագրելով առաջարկը, որոշում կայացրեց դիմել Սահմանադրական դատարան, սակայն ոչ թե ազատման որոշման հարցով, այլ դրա համար հիմք հանդիսացած օրենսդրական նորմի սահմանադրականության խնդրով:

Հետևաբար, Նիկոլ Փաշինյանի որոշումն ուժի մեջ մտավ, և մարտի 10-ից Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվեց պաշտոնից ազատված:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում