ԱԱննա Ավետիսյան

Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի նպատակները

Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի նպատակները

Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի հիմնական նպատակն է հանրապետության ագրոպարենային ոլորտում զբաղ­ված ֆիզիկական և իրա­վաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսա­դրույքների մասնակի սուբսիդա­վորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով նպաստել տնտեսա­վարողների կարողությունների ընդլայնմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը: 

ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 175-Լ որոշմամբ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը, տրամադրվող վարկերը շահառուներին հասանելի կլինեն՝ 0 % տոկոսադրույքով, 3-15 մլն ՀՀ դրամ, ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման ու ավանդական այգու հիմնման համար` 3-30 մլն ՀՀ դրամ, տավարաբուծության զարգացման համար` 3-50 մլն ՀՀ դրամ գումարի սահմաններում,  վարկի մարման մինչև 5 տարի, ավանդական այգու հիմնման նպատակով տրամադրվող վարկերի դեպքում՝ մինչև 7 տարի, խոզաբուծության և թռչնաբուծության զարգացման համար տրամադրվող վարկերի դեպքում՝ մինչև 3 տարի ժամկետով, մայր գումարի մինչև 12 ամիս, ավանդական այգու հիմնման նպատակով տրամադրվող վարկերի դեպքում՝ առավելագույնը՝ 4 տարի արտոնյալ ժամկետով։

Ծրագրի շրջանակներում ֆիզիկական անձանց մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1-ը կտրամադրվեն նաև 0 % տոկոսադրույքով, մինչև 1 մլն ՀՀ դրամի չափով, մինչև 2 տարի մարման և մինչև 9 ամիս արտոնյալ ժամկետներով միկրովարկեր։

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում