ԱԱննա Ավետիսյան

Մեկնարկել է Ընթերցանությունը տարրական դպրոցում ծրագիրը

Մեկնարկել է Ընթերցանությունը տարրական դպրոցում ծրագիրը

Մեր կարևոր խնդիրներից մեկը երեխաների քիչ կարդալն է, որն էական ազդեցություն է թողնում նրանց զարգացման, գրանցվող կրթական արդյունքի և ֆունկցիոնալ գրագիտության մակարդակի վրա։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը (ԿԶՆԱԿ Հիմնադրամ / NCEDI Foundation) սկսել է Ընթերցանությունը տարրական դպրոցում ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում ամեն մարզից ներառվում է հինգ դպրոց։ Այդ դպրոցների ուսուցիչների հետ ԿԶՆԱԿ-ն աշխատում է՝ երեխաների շրջանում ընթերցանությունը խթանելու համար։ Մշակվել են մեթոդական ուղեցույցը, աշխատանքների կազմակերպման քայլերը, անելիքները։ Առաջին վերապատրաստումներն արդեն իրականացվել են Արմավիրի մարզի դպրոցների համար։ Հաջորդը Շիրակի մարզն է»,-նշված է գրառման մեջ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում