ԱԱրթուր Խաչատրյան

Մհեր Գրիգորյանը կմասնակցի կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի նիստին

Մհեր Գրիգորյանը կմասնակցի կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում կմասնակցի տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստին:

Անդրադառնալով հարցին, թե ինչ են քննարկվելու, Մհեր Գրիգորյանը նշել է, որ որոշակի պատկերացումներ ձևավորել են երկաթուղու մասով: Նա ընդգծել է, որ ապաշրջափակման հետ կապված կարգավորումներն իրականացվելու են ԱՊՀ երկրների իրավական բազայի շրջանակում:

Եռակողմ ձևաչափով քննարկելու են ավտոմոբիլային կապի միջոցների և ուղիների հետ կապված հարցեր:

Գրիգորյանը հայտարարել է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը չի մեկնարկել: Դրա մասին խոսելու համար նախ պետք է հետազոտել սահմանների հետ կապված ամբողջ իրավական բազան՝ պնդել է փոխվարչապետ Գրիգորյանը:

«Դրանից հետո նոր հնարավոր կլինի խոսել քարտեզների մասին, որովհետև քարտեզն ինքնին  ընդամենը սխեմա է: Քարտեզի տակ պետք է լինի իրավական հիմք, և այդ իրավական հիմքերի վրա մենք հիմա աշխատում ենք, հետազոտում ենք, հավաքում ենք, և վերլուծելուց հետո նոր հնարավոր կլինի խոսել քարտեզների մասին»,- ասել է Մհեր Գրիգորյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում