ՄՄերի Եգորյան

Քննարկվել են Միջազգային էներգետիկ խարտիայի համաժողովի անցկացմանն առնչվող հարցեր

Քննարկվել են Միջազգային էներգետիկ խարտիայի համաժողովի անցկացմանն առնչվող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Միջազգային էներգետիկ խարտիայի գլխավոր քարտուղար Ուրբան Ռուսնակին։

 

Նախարարը կարևորել է Հայաստանի անդամակցությունը միջազգային էներգետիկ խարտիային։ Հայաստանի Հանրապետությունն Էներգետիկ խարտիայի պայմանագիրը ստորագրել է 1994 թ.: 2021 թ. Հայաստանը ստանձնել է Միջազգային էներգետիկ խարտիայի համաժողովի նախագահությունը մեկ տարի ժամկետով: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այս տարվա սեպտեմբերի 13-ին նշանակվել է համաժողովի նախագահ։ 2021 թ. հունիսի 16-ին Հայաստանի նախագահության շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Միջազգային էներգետիկ խարտիայի քարտուղարության հետ համատեղ կազմակերպել է «Էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացումը՝ Կայուն զարգացման համար» խորագրով Միջազգային էներգետիկ խարտիայի Երևանի ֆորումը։ Իսկ այս տարի դեկտեմբերի 14-15-ը Երևանում նախատեսված է Միջազգային էներգետիկ խարտիայի 32-րդ համաժողովը։

 

Ուրբան Ռուսնակը շնորհավորել է նախարարին պաշտոնին նշանակման կապակցությամբ և կարևորել է օբյեկտիվ դժվարությունների պայմաններում համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու անհրաժեշտությունը։

 
Հանդիպման ժամանակ քննարկվել են համաժողովի անցկացմանն առնչվող կազմակերպչական հարցեր։

Հայաստանի համար 2021 թվականի առաջնահերթություններն ուղղված են ազատ և դիվերսիֆիկացված էներգետիկ շուկաների դյուրացմանը, վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավավետության խթանմանը, կայուն զարգացման քաղաքականությունների ամրապնդմանը, էներգետիկ ինտեգրման բարելավմանը և էներգիայի հուսալի, նորարարական, թվայնացված և մատչելի մատակարարումների ապահովմանը։

 

Եվրոպական էներգետիկ խարտիան հիմնադրվել է 1991 թ. Հաագայում ստորագրված քաղաքական հռչակագրով: Կազմակերպությանն անդամակցում է 51 երկիր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում